Եկել է տնտեսական հեղափոխության ժամանակը. Գ.Ծառուկյանն ու Ն.Փաշինյանը մասնակցել են ներդրումային համաժողովի

28

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Մուլտի Գրանդ» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում ներկա են գտնվել «Ներդրումներ և առևտուր» խորագրով կլոր սեղան- համաժողովին: Միջոցառմանը մասնակցել են ԲՀԿ նախագահի հրավերով Հայաստան ժամանած ավելի քան 20 երկրի խորհրդարանների պատգամավորներ, նախարարներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, առևտրի և արդյունաբերական պալատների նախագահներ, խոշոր ընկերությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ: Նիկոլ Փաշինյանը ողջունել է օտարերկրյա գործարարների՝ Նոր Հայաստանում ներդրումներ անելու մտադրությունը և ասել, որ Հայաստանում ներդրումների համար պոզիտիվ պայմաններ են ստեղծվել, քանի որ հաստատված է օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, խոսելով Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների մասին , հայտարարել է, որ այսօր ժամանակն է տնտեսական հեղափոխության: ԲՀԿ նախագահն իր պատրաստակամությունն է հայտնել ծանոթացնելու հյուրերին Հայաստանի բիզնեսի միջավայրի տարբեր ոլորտների առանձնահատկություններին:

Загрузка...