Հայաստան ժամանած բարձրաստիճան պաշտոնյաները Գ. Ծառուկյանի հյուրընկալությունից տպավորված են

26

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով եռօրյա այցով Հայաստանում էին ավելի քան 20 երկրի բարձրաստիճան պաշտոնյաներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ , առևտրի և արդյունաբերական պալատների նախագահներ և միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարներ: Նրանք այստեղ էին մասնակցելու «Ներդրումներ և առևտուր» խորագրով կլոր սեղան- համաժողովին: Մեր երկրի ներդրումային միջավայրը և բիզնես ոլորտի առանձնահատկություններն ուսումնասիրելուց հետո նրանք ծանոթացել են նաև հոգևոր, մշակութային ու մարզական Հայաստանին, եղել տարբեր վայրերում: Արտասահմանցի հյուրերի հետ շրջել է նաև Էպիկենտրոնի նկարահանող խումբը:

Загрузка...