Սոֆյան դարձել է այցագիր ստացած առաջին հումանոիդ ռոբոտն աշխարհում (լուսանկար, տեսանյութ)

25

Արհեստական բանականությամբ «զինված» Սոֆյա հումանոիդ ռոբոտը դարձել է այցագիր ստացած առաջին ռոբոտն աշխարհում, գրում է Daily Mail-ը` մանրամասնելով, որ Սոֆյան էլեկտրոնային այցագիր է ստացել Ադրբեջան այցից կարճ ժամանակ առաջ:

Աղբյուրը նշում է, որ Սոֆյան պատրաստվում է համաշխարհային շրջագայության մեկնել:

Հիշեցնենք, որ ռոբոտն առաջին անգամ ներկայացվել է երկու տարի առաջ: Այն շատ խելացի է, ունի բնականին մոտ դիմախաղ, կարողանում է քայլել, խոսել, աչքերը թարթել, մի կողմից մյուսը նայել:

Սոֆյան ստեղծվել է հոնկոնգյան Hanson Robotics ընկերության կողմից՝ դերասանուհի Օդրի Հեփբերնի կերպարին համապատասխան:

Հումանոիդը դարձել է աշխարհում առաջին ռոբոտը, որ քաղաքացիություն է ստացել: Սաուդյան Արաբիան ռոբոտին օրենքով սահմանված իրավունքներ ու քաղաքացիություն է շնորհել:

Ռոբոտին ստեղծած գիտնականի կարծիքով՝ 2045թ. դրությամբ բազմաթիվ անդրոիդ և հումանոիդ ռոբոտներ մարդկանց հավասար քաղաքացիական իրավունքներ կունենան, ինչպես նաև կկարողանան ամուսնանալ թե՛ մարդկանց, թե՛ ռոբոտների հետ:

 

 

Leading roboticist Dr David Hanson (right) says androids like his creation Sophia (left) will share the same civil rights as humans by the year 2045, including the right to marry both people and other robots

Загрузка...