Անժամկետ հացադուլ. «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալները վրդովված են

29

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մոտ 50 դատապարտյալ այսօր անժամկետ հացադուլ է հայտարարել: «Էպիկենտրոն» զանգահարած դատապարտյալը տեղեկացրել է, որ հացադուլ հայտարարելու պատճառը համաներման որոշման նախագիծն է, ինչը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել քրեակատարողական հիմնարկում: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մի քանի օր առաջ եղել է այնտեղ, լսել դատապարտյալների մտահոգոությունները և հորդորել մինչև պետաիրավական հանձնաժողովում որոշման նախագծի քննարկումը հացադուլ չհայտարարել: Նաիրա Զոհրաբյանն անազատության մեջ գտնվողներին վստահեցրել է, որ քննարկման ժամանակ կբարձրաձայնի նրանց մտահոգող բոլոր հարցերը: Պատգամավորը դատապարտյալներին տեղեկացրել է նաև, որ «Ծառուկյան» խմբակցությունը պատրաստել է առաջարկությունների նախագիծ, որը կներկայացնի հանձնաժողովին և կքննարկի ԱԺ արտահերթ նիստի ժամանակ:

Загрузка...