Պատմական Կիլիկիայում իտալացի հնագետները շուրջ 9000 տարվա կնիք են հայտնաբերել

31

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Մերսին քաղաքում (պատմական Կիլիկիա) հնագետները շուրջ 9000 տարվա պատմություն ունեցող կնիք են հայտնաբերել, գրում է թուրքական arkeolojihaber.net կայքը:

Մերսինում ավելի քան երկու ամիս աշխատած իտալացի հնագետները փաստել են, որ տարածքում նեոլիթյան շրջանին պատկանող բավականին հետաքրքրաշարժ գտածոներ են հայտնաբերել:

Ըստ իտալական Սալենտոյի համալսարանի հնագիտության ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Իսաբելլա Ջանևայի՝ խմբին հաջողվել է գտնել նեոլիթյան շրջանի 5 ամբողջական շինություն: Իտալացի հնագետը փաստել է, որ դրանց հետ աշխատելը բավականին բարդ է, քանի որ այդ ժամանակաշրջանի տները բավականին փխրուն կառուցվածք ունեն:

Գտնված բացառիկ կնիքը, որ դեռ սպասում է մանրակրկիտ ուսումնասիրության, ենթադրաբար պատկանում է մ.թ.ա. 6800-ական թվականներին:

Загрузка...