Մշակույթի նախարարությունը քննարկում է սկսում. «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերակոչելու թեմայով

32

ՀՀ մշակույթի նախարարությունը հրավիրում է մասնակցելու՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերակոչելու թեմայով հանրային քննարկմանը:

Մշակույթի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Եթե ցանկանում եք կարծիք հայտնել վերոնշյալ հարցի վերաբերյալ, խնդրում ենք մինչեւ ս. թ. նոյեմբերի 5-ը լրացնել հայտաձեւը:

Կարող եք հայտաձեւի միջոցով նախապես Ձեր կարծիքն ուղարկել նախարարություն՝ լրացնելով «Տալ կարծիք» դաշտը:

Քննարկման օրվա, ժամի եւ վայրի մասին լրացուցիչ կհայտնենք դիմումների ժամկետի ավարտից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում»:

Загрузка...