Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետ. ԱԺ–ն կցրվի

205

Վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 1–ին, կրկին չընտրվեց։

Փաշինյանին կողմ եւ դեմ քվեարկող չեղավ, ձեռնպահ քվեարկեց 13 պատգամավոր։

«Մենք հասանք մեր արդյունքին, շնորհակալություն»,– հայտարարեց Արա Բաբլոյանը։

Սա նշանակում է, որ Ազգային ժողովն իրավունքի ուժով ցրվելու է։

Նշենք, որ մինչեւ քվեարկությունն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հորդորեց դեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին։

Загрузка...