Թուրքիայում 8.000 դոլարով վաճառքի են հանել հայ վարպետի պատրաստած պղնձե երկու ափսե (լուսանկարներ)

19

Թուրքիայում ավելի քան 8.000 ԱՄՆ դոլարով վաճառքի է հանվել հայ արհեստավորների պատրաստած պղնձե երկու ափսե, այս մասին տեղեկանում ենք անշարժ գույքի վաճառքով զբաղվող թուրքական ամենախոշոր կայքից:

Հայտնի է, որ ափսեներն այժմ գտնվում են Ստամբուլում, Ուղուր Գյունալթըլը անունով անձի մոտ:

Հայ վարպետների պատրաստած ափսեների հնության ու պատրաստման հստակ վայրի մասին գովազդային հայտարարության մեջ տեղեկություններ չկան:

Հրապարակման հեղինակը նաև չի մանրամասնել, թե արդյոք իրենց ընտանիքն անմիջական կապ ունի ափսեի նախկին հայ տերերի կամ այն պատրաստած արհեստավորի հետ, կամ որտեղից ու ինչ ճանապարհով են ձեռք բերել ցուցադրված ափսեն:

Ավելի վաղ նույն կայքում 50.000 դոլարով վաճառքի էր հանվել հայ վարպետների պատրաստած պնղձե մեկ ափսե:

 

Загрузка...