Ախալքալաքում Ազնավուրի պատվին փողոց և պուրակ կանվանակոչվի

24

Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզում գտնվող հայաբնակ Ախալքալաք քաղաքի պուրակներից ու փողոցներից մեկն այսուհետ կկրեն աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունը, այս մասին գրում է տեղի հայկական լրատվամիջոցներից jnews.ge-ն:

Աղբյուրը հայտնում է, որ տեղական ինքնակառավարման մարմնում նախօրեին հատուկ նիստ են գումարել Ախալքալաքի Մալխասյան փողոցն ու Աղմաշենեբելի-Մալխասյան խաչմերուկում գտնվող պուրակը Շառլ Ազնավուրի պատվին անվանակոչելու հարցով: Հայտնի է, որ նման նախաձեռնությամբ հանդես են եկել հենց տեղի բնակիչները:

Նշենք, որ լեգենդար շանսոնյեի հայրը՝ Մամիկոն Ազնավուրյանը, ծնվել է Ախալցխայում:

Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է այս տարվա հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկանում, Ֆրանսիայում գտնվող իր տանը:

Загрузка...