ԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2019-ի բյուջեի քննարկումները (ուղիղ)

17

Հայաստանի ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները:

Այսօր, մասնավորապես, զեկուցումներով հանդես կգան հետեւյալ պաշտոնյաները՝

ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյան,

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էմիլ Տարասյան

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար – գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյան

ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Վ.Վարդանյան

ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ` ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյան

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյան

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյան

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան

Նշենք, որ ԱԺ հանձնաժողովներում բյուջետային քննարկումները կտեւեն մինչեւ նոյեմբերի 9-ը, իսկ նոյեմբերի 13-ին մեկնարկող ԱԺ նիստում այն կներառվի լիագումար նիստերի օրակարգում:

Հիշեցնենք, որ թեեւ նոյեմբերի 1-ին ԱԺ-ն օրենքի ուժող արձակվել է, սակայն այն կշարունակի աշխատանքները մինչեւ նոր Ազգային ժողովի առաջին նիստը, որը ամենայն հավանականությամբ կկայանա դեկտեմբերի 24-ին:

https://youtu.be/N_HCQUcgMDg

 

 

 

Загрузка...