«Հանրապետությունը» մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին. ներողություն եմ խնդրում, որ «Լույս» դաշինքն այլևս չկա. Արամ Սարգսյան

13

«Հանրապետությունը» մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին` իր ծրագրերն ու գաղափարները իրականացնելու նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր հավատում էին «Լույս» դաշինքի առաքելությանն ու հաջողությանը: Ներողություն եմ խնդրում, որ դաշինքն այլևս չկա։ Համոզված եղեք, որ մենք առանձին-առանձին էլ գործելու ենք ի շահ պետության ու ժողովրդի, և այս հարցում այլընտրանք չկա:

«Հանրապետությունը» մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին` իր ծրագրերն ու գաղափարները իրականացնելու նպատակով: Մնացածը առաջիկայում»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանի տեղեկացմամբ՝ առաջարկություն եղել է, որ Արամ Սարգսյանն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցի «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով, բայց այն չի ընդունվել:

«Մենք վստահ էինք, որ «Լույս» դաշինքի համար 7 տոկոսը շատ փոքր շեմ էր, կարող էինք շատ  ավելի բարձր արդյունքներ էլ գրանցել, բայց պարոն Մարուքյանն ուզեց փորձել կուսակցությունով մասնակցել»,-նշել էր Անի Խաչատրյանը:

Загрузка...