Մարզիկը 155 օրում լողացել է Բրիտանիայի շուրջ

16

Մարզիկ Ռոս Էջլին ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում, դառնալով առաջին մարդը, ով լողացել է Բրիտանիայի շուրջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Sky News-ին:

Հեռուստաալիքի տվյալներով, 33-ամյա բրիտանացին հունիսի 1-ին Անգլիայի հարավ-արեւելքում գտնվող Քենթ կոմսության Մարգիթ քաղաքից սկսել է մրցալողը: Մարզիկի մրցալողը տեւել է 155 օր, որի ընթացքում նա հաղթահարել է 1,780 մղոն (մոտ 2,864 կիլոմետր) հեռավորությում: Երբեմն նա օրական 12 ժամ է լողացել:

Էջլին խոսել է մի քանի ամիսների ընթացքում ունեցած դժվարությունների մասին: Մասնավորապես, նա վախենում էր, որ ոտքերը կընդարմանան, նա մեդուզայից այրվածք է ստացել, լեզուն «տանջվում էր» աղի ջրից, ուսը ցավում էր, հիդրոհամազգեստը քերում էր մարմինը: Միեւնույն ժամանակ, ըստ մարզիկի, նա առիթ է ունեցել տեսնել աննկարագրելի գեղեցկության արեւածագեր եւ մայրամուտներ:

Էջլին ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում օգոստոսի 14-ին՝ իր ուղեւորության 4-րդ օրը:

Բաց ջրում լողի միջազգային ասոցիացիան հաղորդել է, որ սա ծովում ամենաերկար լողն էր:

Ինչպես հաղորդում է Sky News-ը, տղամարդը լողալով կորցրել է մոտ 500 հազար կալորիա եւ կերել է ավելի քան 500 բանան:

Հեռուստաալիքը նշում է, որ մարզիկը արդեն երրորդ անգամ է ընդգրկվում Գինեսի ռեկորդների գրքում: 2016-ի փետրվարին նա հաղթահարել է մարաթոնը՝ մեքենա քարշ տալով: Երկու ամիս անց՝ 19 ժամվա ընթացքում, նա պարանով հաղթահարել է բարձունք, որը հավասար է Էվերեստի բարձրությանը:

Загрузка...