Այսօր նշվում է Հայաստանի Հետախուզական զորքերի օրը

17

Ամեն տարի նոյեմբերի 5-ին Հայաստանում նշվում է Հետախուզական զորքերի օրը: 2017 թվականին Հայաստանի հետախուզական զորքերը նշել է իր 25-ամյակը: Հայաստանի Զինված ուժերի հետախուզական ստորաբաժանման կազմավորումը սկսվել է 1991 թվականի սեպտեմբերին՝ Հայաստանի անկախանալուց հետո: 1992 թվականի նոյեմբերի 5-ին զորքերի ստեղծումն ավարտվել է, եւ հետագայում այս օրը Հայաստանում դարձել է Հետախուզական զորքերի օրը:

Հետախուզական զորքերի բազմաթիվ խնդիրների թվում է հակառակորդի մասին տեղեկությունների ձեռքբերումը եւ հակառակորդի խմբավորումների հայտնաբերումը, տեղեկությունների հավաքումը, հակառակորդի կարեւոր օբյեկտների ոչնչացումը կամ շարքից դուրսբերումը, հակառակորդի թիկունքում դիմադրության կազմակերպություններին օգնության ցուցաբերումը, զանգվածային խոցման եւ բարձրճշգրտության զենքի կիրառմանը հակառակորդի նախապատրաստվելու նշանների հայտնաբերումը:

Հայաստանի ղեկավարությունը, բարձրագույն զորահրամանատարները եւ իրենք՝ հետախույզները բարձր են գնահատում հետախուզական զորքերի պատրաստության մակարդակը, որը մշտապես կատարելագործվում է: Ռազմական մասնագետների կարծիքով՝ հետախուզական զորքերը պատմականորեն եղել է Հայաստանի Զինված ուժերի ամենաուժեղ բաղադրիչներից մեկը, փոխանցում է Calend.ru-ն:

Загрузка...