Բ. Սահակյանը և Ն. Փաշինյանը քննարկել են 2 պետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ

18

Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Քննարկվել է հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Երկուստեք կարևորվել է ներհայկական կապերի ամրապնդումը, տարբեր ուղղություններում Արցախի և Հայաստանի փոխգործակցության խորացումը:

Загрузка...