Թրամփն ու Պուտինն անպայման կհանդիպեն Փարիզում, բայց «ոտքի վրա». Պեսկով

18

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինն անպայման կհանդիպեն Փարիզում, սակայն հանդիպումը «ոտքի վրա» կանցնի:

Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ի պատասխան Թրամփի երեկվա ասածի, որ «վստահ չէ»՝ կհանդիպի Փարիզում Ռուսաստանի նախագահի հետ, թե ոչ:

«Նրանք անպայման կհանդիպեն»,-ասել է Պեսկովը՝ մանրամասնելով, սակայն, որ փարիզյան հանդիպումը լիարժեք ձևաչափով չի լինի:

Պուտինի մամուլի խոսնակը բացատրել է, որ Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների ձևաչափը թույլ չի տալիս երկու պետությունների նախագահներին հանգամանալից հանդիպում անցկացնել:

Загрузка...