Միլիոն դոլարանոց կրծքկալ․ Էլզա Հոսքը Victoria’s Secret-ի շոուին կներկայանա 2100 Swarowski քարերով Fantasy Bra-յով

40

Դեկտեմբերի 2-ին, Նյու Յորքում տեղի կունենա նորաձեւության աշխարհում ամենասպասված իրադարձությունը՝ Victoria’s Secret 2018-ը։ Այս պահին հայտնի է, որ մոդելներից պոդիումին կհայտնվեն Քենդալ Ջենները, Ջիջի եւ Բելլա Հադիդները, Ստելլա Մաքսբելը, Թեյլով Հիլլը, Թոնի Հարրնը, Սինդի Բրունան, Վիննի Հարլոուն, Ֆրիդա Աասենը։ Ի դեպ, կազմակերպիչները խոստանում են ներկայացնել 18 նոր մոդել։

Իսկ ահա Victoria’s Secret 2018-ի Instagram-ը մեզ տեղեկացնում է, որ հայտնի Fantasy Bra-ն այս տարի կներկայացնի գեղեցկուհի Էլզա Հոսքը։

29-ամյա Էլզան պոդիումին կհայտնվի 2100 Swarowski քարերով Fantasy Bra-յով, որն արժե մեկ միլիոն դոլար եւ որի պատրաստման համար պահանջվել է 930 ժամ։

Հոսքը, ով արդեն մասնակցել է պաշտոնական ֆոտոշարքին եւ շնորհանդեսին, չկարողացավ չկիսել իր ուրախությունն իր Instagram-ի հետեւորդների հետ։

«Սա լավագույն նվերն է ծննդյանս օրվա կապակցությամբ։ Սա նվիրում եմ բոլոր նրանց, ովքեր հավատում են աշխատասիրությանը եւ հետեւում են իրենց ամենախելահեղ երազանքներին։ Շնորհակալություն Victoria’s Secret, որ կարողացաք իրականացնել իմ երազանքը», – գրել է միկրոբլոգի իր էջում Հոսքը, ով դեկտեմբերի 7-ին նշելու է իր 30-ամյակը։

Загрузка...