Երեւանում անցկացվեց ստորագարահավաք՝ ընդդեմ ԼԳԲՏ ֆորումի անցկացմանը

20

Երեւանում՝  Ազատության հրապարակում, այսօր՝ նոյեմբերի 6-ին,  «Հանուն ազգային արժեքների» նախաձեռնությունն անցկացրեց հանրահավաքվաք` ընդդեմ ԼԳԲՏ միջազգային ֆորումի անցկացման և Հայաստանում այլասերվածության քարոզչության:

Նախաձեռնության անդամների խոսքով՝ հավաքի նպատակն է ժողովրդի ձայնը լսելի դարձնել և ներկայացնել արատավոր երևույթի հետ կապված վտանգները:

«Հորդորում ենք ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, արգելել նոյեմբերի 15-18-ը Հայաստանում նախատեսված ԼԳԲՏ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ԼԳԲՏ, այսպես կոչված, քրիստոնյաների միջազգային ֆորումի անցկացումը:

Հորդորում ենք ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, հրատապ կարգով, ԱԺ օրակարգ մտցնել Երեխաների իրավունքների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախագիծը, որով կարգելվի անչափահասների շրջանում այլասերվածության քարոզչությունը:

Դիմում ենք նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որպես պետության գլուխ, իր իրավասությունների շրջանակներում , հետամուտ լինել վերոնշյալ պահանջների կատարմանը»,- նշվում է «Հանուն ազգային արժեքների» նախաձեռնության հայտարարությունում:

Նշենք, որ հանրահավաքը նախատեսում են ավարտել երթով:

Загрузка...