Գերմանիայում երկու տղամարդու դատապարտել են ավելի քան 100 անհատական զուգարանների գողության համար

9

Գերմանիայում երկու տղամարդու դատապարտել են ավելի քան 100 անհատական զուգարանների գողության համար: Դյուսելդորֆի դատարանը 40-ամյա տղամարդուն դատապարտել է 10 ամսվա պայմանական ազատազրկման, նրա 28-ամյա հանցակցին՝ 6 ամսվա:

Երկուսն էլ աշխատել են աղբահանության ընկերությունում, որտեղից անհետացել էին գրեթե 70 հազար եվրո գումարի զուգարանները: Ընդ որում՝ կորուստը նկատել են մի քանի ամիս անց: Ճարպիկ գողերը խոստովանել են, որ դրանք վաճառել են Նիդեռլանդներում:

Загрузка...