Երկու գործարան՝ մեկ օրում. Գագիկ Ծառուկյանը վերակենդանացրեց հայկական արտադրությունը

312

Այսօր այլընտրանքային էներգետիկա ունենալու անհրաժեշտությունը ակնհայտ է: Հայաստանը լինելով արևի երկիր, շատ մեծ պոտենցիալ ունի զարգացնելու արևային էներգետիկան, այն դարձնելով էներգիայի ապահովման այլընտրանք: Արևը էներգիայի անսպառ աղբյուր է, տալիս է էներգետիկ անկախություն և չի աղտոտում շրջակա միջավայրը: Այսպիսով` երեկ Գագիկ Ծառուկյանի ջանքերով բացվեց “Մուլտի Սոլար” ընկերությունը, այն Ծառուկյանի և ամերիկահայ գործարար Զարեհ Բալասյանի համատեղ ներդրումային նախագիծն է, որի շնորհիվ մեր երկրում երկու հարյուր նոր աշխատատեղ ստեղծվեց: Այն զբաղվում է արևային պանելների արտադրությամբ և տեղադրմամբ: “Մուլտի Սոլար” ընկերությունը մտադիր է շարունակաբար նվազեցնել արևային էլեկտրաէներգիայի գները: Նման ընկերության բացումը միանշանակ խթանելու է Հայաստանում արևային էներգետիկայի՝ որպեսզ այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը:
Ծառուկյանի ջանքերով բացվեց նաև «Մուլտի Գրուպ Տեքստիլ» գործարանը, այս գործարանի բացումը մեծ հույս է տալիս, որ հայկական տեքստիլ արդյունաբերության երբեմնի համբավը վերականգնվելու է:
Նման գործարանների բացումը Հայասատանի համար բացառիկ կարևոր նշանակություն ունի, քանզի սա հնարավորություն է տալիս, ոչ թե ներկրել արտադրանք, այլ արտահանել մեր հայկական արտադրության արտադրանքը:
Մյուս կարևոր հանգամանքը, որ պետք է շեշտել այն է, որ այս գործարանների բացման համար Հայաստան են եկել ներդրումներ: Այս ներդրումները Հայաստան են գալիս միայն Գագիկ Ծառուկյանի անձնական վստահության շնորհիվ:
Այսպիսով՝ Ծառուկյանի շնորհիվ Հայաստանում տնտեսական հեղափոխության առաջին սերմերն են գցվում:

Загрузка...