5-ամյա երեխան, բժշկական կենտրոնում գիտակցության չգալով, մահացել է. նշանակվել է փորձաքննություն

18

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բժշկական կենտրոնում 5-ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2018 թվականի հոկտեմբերի 27-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ որդին՝ ծնված 2013թ., բժշկական կենտրոնում գտնվելով կոմայի մեջ, այդպես էլ գիտակցության չգալով, 2018 թվականի հոկտեմբերի 27-ին մահացել է:

Ըստ քաղաքացու հաղորդման՝ երեխայի մահը վրա է հասել բժշկական կենտրոնի բժիշկների անփույթ վերաբերմունքի, ինչպես նաև՝ սխալ բուժման ու մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:

Դեպքի առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը,  որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ), որն ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:

Քրեական գործով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Загрузка...