Պետբյուջեից երեք միլիարդ կծախսվի արտահերթ ընտրությունների համար

15

ՀՀ կառավարության որոշմամբ՝ պահուստային ֆոնդից մոտ 3 միլիարդ դրամ հատկացվեց դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:

Որոշման նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

Նախագծով նախատեսվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 2 միլիարդ 707 մլն դրամ: Կառավարության պահուստային ֆոնդից Արդարադատության նախարարությանը կհատկացվի 10 մլն դրամ, իսկ ոստիկանությանը՝ 234,2 մլն դրամ:

Загрузка...