Քալիֆորնիայի բարերից մեկում կրակոցներ են հնչել, կան զոհեր (վիդեո)

18

Քալիֆորնիայի Թաուզենդ Օքս քաղաքի ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել այն մասին, որ անհայտ անձը կրակ է բացել ամբոխի վրա Borderline Bar & Grill բարում։ Այս մասին գրում է Los Angeles Times–ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրին։

Լրատվամիջոցների տվյալներով՝ կան զոհեր եւ վիրավորներ։ Նրանց թիվը հստակեցվում է։ Հնչել է առնվազն 30 կրակոց։ Հարձակվողը մինչ այս պահը ձերբակալված չէ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Загрузка...