ԱՄՆ-ում մահացել է «աշխարհի ամենաարագընթաց» կինը՝ Քիթի Օ’Նիլը

15

Միացյալ Նահանգներում 72 տարեկանում թոքաբորբի հետևանքով կյանքից հեռացել է հայտնի լողորդուհի, ռեկորդակիր կասկադյոր Քիթի Օ’Նիլը:

Ինչպես նշում է The Washington Post-ը, չնայած, որ վաղ տարիքում կնոջ մոտ քաղցկեղ էր ախտորոշվել, ու նա մի քանի անգամ վիրահատվել էր, այնուհանդերձ՝ Քիթին շարունակում էր սլանալ մոտոցիկլետներով, մոտորանավակներով, ցատկում էր բարձր շինությունների տանիքներից, շարժվող ուղղաթիռներից, նետվում էր կրակի մեջ:

Մինչդեռ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Քիթին արժանացել է «աշխարհի ամենաարագընթաց» կնոջ տիտղոսին: Դա տեղի է ունեցել Օրեգոնում ցամաքած լճի հատակին հրթիռային մեքենայի ղեկին 965 կմ/ժ արագություն զարգացնելուց հետո:

1979թ. նա նկարահանվել է «Հրաշք կինը» հեռուստասերիալում՝ 40 մ բարձրությունից ցատկելով Լոս Անջելեսի «Հիլթոն» հյուրանոցի տանիքից:

 

Загрузка...