Տաջիկստանի բանտում խռովության արդյունքում 13 մարդ է սպանվել

10

Տաջիկստանի Խուջանդ քաղաքում խիստ ռեժիմի գաղութում տեղի ունեցած խռովության արդյունքում 13 մարդ է սպանվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրին:

«Խուջանդում խիստ ռեժիմի գաղութում տեղի ունեցած խռովության արդյունքում 13 մարդ է զոհվել», — ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով, բանտարկյալներից մեկին, ով, ինչպես նշվում է ԻՊ անդամ է, հաջողվել է զինաթափել գաղութի բանտապահին:

Այնուհետ նա կրակ է բացել վերակացուների եւ անվտանգության ծառայության այլ աշխատակիցների վրա:

Նշվում է, որ ավելի ուշ բանտարկյալները գրավել են գաղութի մասնաշենքերից մեկը:

Սոգդի մարզի ՆԳ վարչության հատուկ նշանակության ջոկատը ճնշել է խռովությունը: Ներկայումս դեպքի վայրում աշխատում են մասնագետները, միջադեպի պատճառվերը պարզվում են:

Загрузка...