Ոստիկանության Սևանի բաժնի՝ խոշտանգում կատարելու մեջ մեղադրվող երեք ծառայողներից մեկը կրկին կալանավորվել է

18

Ոստիկանության Սևանի բաժնի՝ խոշտանգում կատարելու մեջ մեղադրվող երեք ծառայողներից մեկը կրկին կալանավորվել է։

Այս մասին  զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

«Նոյեմբերի 6-ին Վերաքննիչ դատարանի որոշմամբ ոստիկաններից մեկի նկատմամբ կիրառված գրավը անթույլատրելի է ճանաչվել, և նույն օրը վերջինս կալանավորվել է»,- ասաց Օհանջանյանը:

Նշենք, որ հոկտեմբերի 22-ին ոստիկանության Սևանի բաժնում քաղաքացուն խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալված երեք ոստիկաններն ազատ էին արձակվել՝ նրանիցի մեկի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, մյուսների նկատմամբ դատարանը կիրառել էր գրավ:

Ոստիկանության ծառայողներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով՝ խոշտանգում: Վերջիններս մեղադրվում են ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում խմբի կազմում Ա. Մ.-ին խոշտանգելու մեջ: Նախաքննությունը շարունակվում է:

Загрузка...