Հայտնի է զբոսաշրջիկների համար ամենաանվտանգ երկիրը․ Թուրքիան՝ վերջին հորիզոնականներում

16

Սպառողների բրիտանական Which? ասոցացիայի աշխատակիցները կազմել են զբոսաշրջության համար առավել անվտանգ երկրների վարկանիշային ցանկը։ Ցանկը հրապարակվել է Which?-ի պաշտոնական կայքում, փոխանցում է «Լենտան»։

Մասնագետները վերլուծել են զբոսաշրջային 20 ամենանախընտրելի ուղղություններն՝ ըստ չորս չափանիշների՝ հանցավորության մակարդակ, առողջությանը սպառնացող վտանգ, ահաբեկչական գործողության եւ տարերային աղետների հավանականություն։ Բոլոր պարամետրերով ամենաանվտանգ երկիր է ճանաչվել Իսլանդիան։

Նրան հաջորդում է ԱՄԷ-ն։ Սակայն այս երկրում ահաբեկչության հավանականությունը բարձր է եղել։ Երրորդ տեղում է Սինգապուրը, ապա նրան հետեւում են Իսպանիան ու Ավստրալիան։

Զբոսաշրջության համար առավել անբարենպաստ վայրերն են՝ Թուրքիան եւ Հարավային Աֆրիկան: Այս երկրներում գրանցվել է հանցավորության, ինչպես նաեւ վիրուսներով վարակվելու սպառնալիքի բարձր մակարդակ:

Загрузка...