Ավստրիայի ԱԳ նախարարը լրտեսային սկանդալի պատճառով չեղարկել է այցը ՌԴ

15

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հաստատել է, որ երկրի զինված ուժերի նախկին գնդապետը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսությամբ զբաղվելու համար, գրում է«ՌԻԱ Նովոստի»պարբերականը:

Կանցլերը նաև հայտնել է, որ Ավտսրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կարին Քնայսլն այս առիթով չեղարկել է իր ռուսաստանյան այցը: Բացի այդ, այսօր արտգործնախարարություն է կանչվել երկրում ՌԴ դիվանագիտական ներկայացուցիչը:

«Ներկայում արդարադատությունը պետք է պարզի՝ արդյո՞ք կասկածները ճիշտ են: Հետագա գործողությունների վերաբերյալ որոշում կկայացնենք եվրոպացի գործընկերների հետ», – ասել է Կուրցը:

Ավելի վաղ Kronen Zeitung պարբերականը տեղեկություն էր հրապարակել, ըստ որի՝ ԶՈւ-ի նախկին գնդապետերից մեկը կասկածվում է 20 տարի շարունակ ՌԴ օգտին լրտեսությամբ զբաղվելու համար:

Загрузка...