ԱՄՆ-ում անտառային հրդեհը քաղաք է ոչնչացրել

15

ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով Փարադայս քաղաքն ամբողջությամբ այրվել է, հայտնում է տեղական Sacramento Bee պարբերականը: Քաղաքի 26-հազարանոց բնակչությունը ստիպված էր փախուստի դիմելով փրկվել: Ընդ որում՝ շատերը լքում էին ավտոմեքենաները եւ ոտքով գնում, քանի որ հրդեհի հետեւանքով ճանապարհներին կուտակումներ էին առաջացել:

Օգոստոսի 25-ին հաղորդվել էր Քալիֆորնիայի Ռեդինգ քաղաքի բնակչի մասին, որը ողջ էր մնացել հրե տորնադոյի ժամանակ՝ թաքնվելով լքված բուլդոզերի տակ: Օդ բարձրացած կրակի, մոխրի եւ ածուխի մրրիկը գետնից 5,5 հազար մետր բարձրությամբ էր մոլեգնում, իսկ քամու արագությունը հասնում էր վայրկյանում 64 մետրի:

Загрузка...