Ծանրամարտի ԱԱ. Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում փոքր արծաթ նվաճեց (թարմացվում է)

16

Մարտիրոսյանը պոկում վարժությունում արծաթե մեդալ նվաճեց:

Հայ ծանրորդը գլխավերևում պահեց 197 կգ, որով կարող էր աշխարհի ռեկորդ սահմանել, սակայն մրցավարները չհաշվեցին Մարտիրոսյանի այդ մոտեցումն ու Սիմոնը 195 կգ արդյունքով փոքր արծաթ նվաճեց:

Այս քաշային կարգում փոքր ոսկին  նվաճեց Չինաստանի ներկայացուցիչ Յանգ Չին` 196 կգ արդյունքով կրկնելով աշխարհի ռեկորդը:

Նշենք` Ռիոյի 2016 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն, Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուսլան Նուրիդինովը անսպասելիորեն ձախողեց բոլոր երեք մոտեցումներն ու 0 ստացավ պոկում վարժությունում:

——————–

Թուրքմենստանում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտնում 109 կգ քաշային կարգի ծանրորդները:

Հենց այս քաշային կարգում է հանդես գալու Հայաստանի ներկայացուցիչ, Ռիոյի 2016 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի երիտասարդական առաջնության 2018 թվականի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:

Պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանի նախնական պատվերը 190 կգ է, իսկ հրում վարժությունում` 230 կգ:

Սիմոն Մարտիրոսյանն ԱԱ-ում կմեկնարկի ժամը 16:25-ից:  Ուղիղ հեռարձակումը` այստեղ:

Загрузка...