PayPal-ը փակել է Անգլիական պաշտպանության լիգայի առաջնորդի հաշիվները՝ նրա խտրական գործունեության պատճառով

8

PayPal վճարային համակարգը հայտարարել է, որ այսուհետեւ չի կատարի Անգլիական պաշտպանության լիգայի նախկին առաջնորդ Թոմի Ռոբինսոնի անունով որեւէ վճարային գործարք, փոխանցում է Sky News-ը:

Անգլիական պաշտպանության լիգան բրիտանական առավելապես երիտասարդական հասարակական կազմակերպություն է, որը հանդես է գալիս իսլամացման դեմ: Այն կազմակերպում է երթեր եւ ցույցեր, հանրային բողոքներ՝ հանդես գալով ընդդեմ նոր մզկիթների կառուցման եւ իր կարծիքով՝ բրիտանացիներին պարտադրվող իսլամական մշակույթի ատրիբուտների եւ շարիաթի օրենքների:

Վճարային համակարգից հայտարարել են, որ իր ծառայությունները չեն կարող օգտագործվել «ատելությանը, բռնությանը կամ խտրական անհանդուրժողականության այլ ձեւերին նպաստելու համար»:

Մարտին Ռոբինսոնի դեմ միջնորդագիրը, որով PayPal-ի տիպի ընկերություններին կոչ էր արվում դադարեցնել նրա անունից վճարային գործարքների կատարումը, հազարավոր մարդիկ էին ստորագրել:

Նշվում է, որ «աջերի» ներկայացուցիչ համարվող Ռոբինսոնը, որը PayPal հարթակն օգտագործում էր իր ակցիաների համար հագանակություն հավաքելու համար, վճարային համակարգի որոշումը «ֆաշիզմ» է անվանել եւ հայտարարել, թե «նրանց դուր չի գալիս իմ կարծիքը, եւ նրանք ցանկանում են ինձ ստիպել լռել»:

PayPal-ն իր հերթին հայտարարել է, որ իրենք մասնավոր դեպքերը չեն մեկնաբանում, սակայն հաշիվները մանրամասն ուսումնասիրել են՝ հավաստիանալու համար, որ դրանք համապատասխանում են ընկերության քաղաքականությանը:

Ավելի վաղ PayPal ընկերությունն արդեն համանման պատճառներով հաշիվներ փակել էր: Օրինակ՝ Պիտսբուրգի սինագոգում հրաձգությունից հետո փակել էր Gab սոցիալական կայքի հաշիվները, որի ծառայություններից օգտվել էր հրաձիգ Ռոբերտ Բոուերսը, իսկ ավելի վաղ էլ՝ «աջերի» լրատվական աղբյուր InfoWars-ի:

Загрузка...