Գագիկ Ծառուկյանի ջանքերով Դսեղը պատրաստ է համայն հայության հետ նշել մեծ լոռեցու 150-ամյակը

16

Հայաստանը հարուստ պատմություն ու մշակույթ ունեցող երկիր է, սակայն մի բան է ունենալ պատմամշակութային հարուստ ժառանգություն, մեկ այլ բան է պահպանել այդ ժառանգությունը: Շատ հաճախ մեր պատմամշակութային ժառանգությունը աչքաթող է արվում և ժամանակի հետ կորցնում ենք այն: Եվ երբ լսում ենք, որ ևս մեկ պատմամշակութային ժառանգություն վերականգնվել է, ակամայից ուրախանանում ենք:
Շուտով լրանում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը և դրա նախաշեմին Գագիկ Ծառուկյանի ջանքերով՝ հիմնովին վերանորոգվեց Թումանյանի տուն-թանգարանը: Նախքան վերանորոգումը այն գտնվում էր անմխիթար վիճակում և թե՛ տեղացիները, թե՛ այցելուները ցավով էին նշում այդ մասին: Հասկանալի է՝ իրոք ցավալի է տեսնել մեծ բանաստեղծի տուն-թանգարանը անմխիթար վիճակում: Եվ ահա Գագիկ Ծառուկյանը հանձն առավ հնարավորինս սեղմ ժամկետներում այն վերանորոգելու գործը: Դրանից անցել է ընդամենը մեկ ամիս և տուն-թանգարանը արդեն վերանորգված, թարմացված և ավելի պատշաճ տեսքով է դիմավորում այցելուներին: Դրա հաշվին մեծացել է տուն-թանգարան այցելուների թիվը, մարդիկ ուզում են տեսնել տուն-թանգարանը արդեն վերանորգված վիճակում: Այլևս չկան նախկին խարխուլ աստիճանավանդակները,որոնք խանգարում էին մարդկանց բարձանալ վերև, թանգարանի գորշ վիճակը այլևս անցյալում է: Այսօր արդեն թանգարանից դուրս գալուց մարդկանց դեմքին մի տեսակ բերկրանքի ժպիտ կա, և նրանք չեն դադարում հիացմունքի խոսքեր ասել Գագիկ Ծառուկյանի հասցեին, նման նախաձեռնությունը այդքան սեղմ ժամկետներում ավարտին հասցնելու համար:
Դե ինչ Գագիկ Ծառուկյանի ջանքերով Դսեղը պատրաստ է համայն հայության հետ նշել մեծ լոռեցու 150-ամյակը:

Загрузка...