«Ժողովուրդ». Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը վաճառքի է հանել իր ընտանիքին պատկանող հրուշակեղենի ֆաբրիկան

149

«Լավատեղյակ աղբյուրներից «Ժողո­վուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը վաճառքի է հանել իր ընտանիքին պատկանող, Գյումրիում գործող «Անուշարան» հրուշակեղենի ֆաբրիկան:

Ըստ մեզ հասած տեղե­կությունների՝ Բալասանյանը հրուշա­կեղենի ֆաբրիկան վաճառում է 800 հազար դոլարին համարժեք դրամով: Թե որն է բիզնեսը վաճառելու պատ­ճառը, պարզ չէ, մանավանդ, երբ հրուշակեղենի ֆաբրիկան տևական ժամանակ է՝ գործունեություն է ծավա­լում:

Մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթեր­թը փորձեց այս լուրը ճշտել հենց Սամվել Բալասանյանից, սակայն վեր­ջինս, լսելով հարցը, անմիջապես ան­ջատեց հեռախոսը: Իսկապես, Բալասանյանը չի կարող ինտեգրվել նոր Հայաստանին, որպեսզի պատասխա­նի նաև լրագրողների հարցերին, թե­կուզ և՝ իր համար անցանկալի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Загрузка...