Հմայակը հազար երես էլ փոխի մեկ է նույն ուտող ուրացողն է

162

Ներքաղաքական կյանքում, իսկապես, իրավիճակ է փոխվել, սա գիտակցում են շատերը, սակայն դեռ կան այսպես կոչված լուսանցքում հայտնված անձինք` ովքեր իրենց քաղաքագետներ են հոխորտում, սակայն այդպես էլ չեն կարողանում հարմարվել նոր իրավիճակին: Այդ անձանցից ամենակարկառունը խեղճուկրակ Հմայակ Հովհաննիսյանն է, ով չգիտի էլ ում դուռը թակի, որ մի լավ գործ էլ իրեն հասնի: Դե ասա այ Հմայակ ջան, հազար ասեցինք երկրում իրավիճակ է փոխվել ու քո նման վաստակավոր ճամբարափոխը տեղ չունի քաղաքական կյանքում:
Հմայակը՝ ում կարգախոսն է որտեղ հաց, այնտեղ կացը, նոր դեգերումներ է սկսել հույսով ու հավատով, որ այս անգամ որևէ մեկը իրեն կընդունի: Սակայն Հմայակը երևի չգիտի, որ ոչինչ չի մոռացվում ու հիմա հազար երես էլ փոխի բոլորը շատ լավ հիշում են ինչպես է պետք եղած դեպքում ուրանում այն մարդկանց, ովքեր շատ ու շատ անգամներ իրեն օգնության ձեռք են մեկնել, դժվար պահին սատար կանգնել: Իսկ ուրանալ ինչ-որ մեկի օգնությունը նշանակում է լինել վերջին ստահակը: Այնպես, որ Հմայակին և նրա նմաններին պետք է խորհուրդ տալ ինչ որ բան խոսելուց կամ անելուց առաջ շատ երկար մտածել ու հիշել, թե իրենք ով են իրականում, ինչ անցյալ ունեն և այդ անցյալի բեռը ուսերին ուր են ուզում խցկվել:

Загрузка...