Գագիկ Ծառուկյանը ջանք չի խնայում հայ-ռուսական գործընկերությունն էլ ավելի ամրապնդելու համար

251

Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, և այդ հարաբերությունների ջերմացմանն ուղղված յուրաքանչյուր ջանք ի նպաստ երկու պետությունների է լինելու: Նման հարաբերությունների էլ ավելի ջերմացման և կայունացման գրավականներից է միջխորհրդարանական, միջկուսակցական հարաբերությունների խորացումը: Այսպիսով՝ աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությում էր գտնվում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ ունենալով Ռուսաստանի Դաշնային Ժողովի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, «Եդինայա Ռոսսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովի, ինչպես նաև կուսակցության նախագահության անդամ Անդրեյ Կլիմովի հետ: Նմանօրինակ հանդիպումները կարևոր են երկու երկրների միջև ռազմավարական, գործընկերային, բարեկամական հարաբերությունները էլ ավելի խորացնելու համար: «Եդինայա Ռոսսիա» խմբակցության համար Բարգավաճ Հայաստանը կարևոր գործընկեր է, որի հետ արդյունավետ գործակցություն է ծավալվում շուրջ տասը տարի:
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանն ու Հայաստանը քաղաքական, տնտեսական, ռազմավարական գործընկերներ են: Սակայն կարևոր է նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը, հենց դրա անհրաժեշտության մասին էլ շեշտեց ԲՀԿ առաջնորդը, նշելով, որ կան անսահման հնարավորություններ, չիրացված մեծ ներուժ,որը պետք է համատեղ ջանքերով իրացնել` Ռուսաստանի բազմամիլինոնանոց շուկան օգտագործելով:
Ինչ խոսք՝ԲՀԿ-ն իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը հայ-ռուսական բարեկամությունն էլ ավելի ամրապնդելու, երկու երկրների միջև ակտիվ գործակցություն ծավալելու համար:

Загрузка...