Աղքատ մարդիկ հարուստներից 10 տարի ավելի շուտ են մահանում. գիտնականներ

247

Լոնդոնի Կայսերական քոլեջի Հանրային առողջության դպրոցի հետազոտողները պարզել են, որ աշխարհի հարուստ եւ աղքատ բնակիչների կյանքի տեւողության միջեւ խզումը զգալիորեն մեծանում է եւ կարող է հասնել գրեթե 10 տարվա, հայտնում է Science Daily-ն:

Գիտնականներն ապշահար են եղել Lancet Public Health ամսագրում հրապարակված տվյալներից: Մասնագետների խոսքով՝ ամենաաղքատ մարդկանց կյանքի սպասելի տեւողությունը նվազել է 2011 թվականից, ինչը, հեղինակների կարծիքով, «խորը մտահոգություն» առաջացնող միտում է:

Հետազոտողները համոզված են, որ իրավիճակի վրա ազդում են մի քանի գործոններ, այդ թվում՝ վատ սնվելը եւ հիվանդությունների չափից ուշ ախտորոշումը:

Բրիտանացի բժիշկները վերլուծել են  Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները 16 տարում՝ 2001-2016 թվականներին մահվան դեպքերի մասին, որոնք բաժանվել են ըստ տարիքային խմբերի, պատճառների եւ բազմակի դեպրիվացիայի ինդեքսի, որն օգտագործվում է երկրի տարբեր շրջաններում աղքատության մակարդակի չափման համար:

Загрузка...