«Ժամանակ». «Իմ քայլի» ռեյտինգային թեկնածուներն արդեն իրար վարկաբեկում են. ամեն ինչ նոր է սկսվում

213

«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուները համարելով, որ կողքից որեւէ մրցակից չունեն, եւ իրենց իրական հակառակորդները հենց դաշինքի կողմից առաջադրված թեկնածուներն են, ամեն ինչ անում են իրար վարկաբեկելու համար:

Երեւանի Նոր Նորք, Ավան եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու է Կարեն Չիլինգարյանը: Այս ընտրատարածքում «Իմ քայլի» մյուս թեկնածուները նրան մեղադրում են կուսակցական ռեսուրսները չարաշահելու մեջ՝ ասելով, որ Չիլինգարյանի հորեղբայրը ՔՊ-ի տարածքային կառույցի ղեկավարն է, եւ այդ ռեսուրսը օգտագործում է բացառապես եղբորորդու համար: Չիլինգարյանի եղբայր Բաբկեն Չիլինգարյանն էլ, ի պատասխան այդ մեղադրանքների, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ժող ջան, ինչպես անցած տարի, այս տարի նույնպես թիվ 1 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքի կողմից ռեյտինգային կարգով առաջադրված թեկնածու Կարեն Չիլինգարյանը ինքն է իր քարոզչական պաստառները փակցնում։ Մենք չունենք ռեսուրս, գումարով աշխատող հարյուրավոր մարդիկ, բայց փոխարենը ունենք երիտասարդ թիմ»:

Այս ընտրատարածքից ՔՊ-ի կողմից առաջադրված են նաեւ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը: ՔՊ-ի ներսում իշխանության համար պայքարը դեռ նոր է սկսվում»:

Загрузка...