Տարրական քաղաքական և տերմինաբանական գիտելիքների բացակայությունը՝ անպատասխանատու հայտարարության տեսքով

252

Հայաստանը գտնվում է ներքաղաքական պայքարի պիկին՝ քարոզարշավ է, բոլոր ուժերը փորձում են ներկայացնել իրենց ծրագրերը ժողովրդի վստահության քվեն ստանալու համար: Սակայն կան որոշ ուժեր, որոնք նոր-նոր են հայտնվել քաղաքական դաշտում և չունենալով անցած ճանապարհ, ոչ էլ որևէ իրատեսական ծրագիր, փորձում են հանրության առաջ ավելի ճանաչելի դառնալ և դիվիդենտներ շահել՝ այլ ավելի կայուն քաղաքականուժերի գործունեության մասին խոսելով: Մասնավորապես՝ «Ազգային առաջընթաց» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր, որ օլիգարխները պետք է հեռու մնան քաղաքականությունից, նկատի ունենալով Գագիկ Ծառուկյանին:
Քաղաքականության հետ որևէ կապ չունեցող մեկից, իհարկե սպասելի է նման տարրական քաղաքական և տերմինաբանական գիտելիքների բացակայություն: Լուսինե Հարոյանը նման՝ իր կարծիքով «աշխարհացունց» հայտարարություններ անելուց առաջ լավ կանի գոնե օլիգարխ բառի բացատրությունը սովորի, որպեսզի անպատասխանատու հայտարարություններ չանի: Քանզի բոլորին է հայտնի, որ Գագիկ Ծառուկյանը խոշոր սեփականատեր է, ով քաղաքականությունը ծառայեցնում է միայն ի շահ ժողովրդի: Ինչևէ քաղաքական դաշտում ինչ-որ կերպ հայտնված նախկին տուրիզմի ոլորտի աշխատակցից սպասելի է կայացած քաղաքական գործչի անուն շահարկելը, դե դա յուրօրինակ ուշադրություն գրավելու միջոց է:
Նույն Լուսինե Հարոյանը նաև նշում է, որ «Ծառուկյան» դաշինքը, որն երկրորդ ուժն էր ԱԺ-ում, ԱԺ-ում օրինագծերն ընդունելիս առաջնորդվում են կուսակցական, կլանային շահերով: Այստեղ ևս պետք է հիասթափեցնել նորելուկ քաղաքական գործչին և պետք է խորհուրդ տալ ուսումնասիրել ինչպիսի օրինագծեր են ԱԺ բերել «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները, եթե ուսումնասիրի կտեսնի, որ դրանք ծառայում են միմիայն Հայաստանի քաղաքացու և պետության շահերին: Ծառուկյանի տնտեսության կայացման թեզը, ծրագրային դրույթները հենց Մելքումյանի ձեռամբ էլ փորձում են կյանքի կոչել խորհրդրանում, իսկ այդ փոփոխություններից հետո, բոլորն էլ իրենց վրա կզգան այդ փոփոխությունների դրական կողմերը և այսօր ինչ-որ էժանագին քաղաքական խաղերի համար փորձել նսեմացնել այդ ազգանվեր գործը, առնվազն անընդունելի է ու արժանի քննադատության:

Загрузка...