Ծառուկյանը վայելել ու շարունակում է վայելել ժողովրդի սերն ու հարգանքը…

273

Չնայած դրսում արդեն ցուրտ է, բայց քաղաքական կյանքը շարունակում է թեժ մնալ: Շարունակվում է քարոզարշավը, քաղաքական ուժերը հանդիպումներ են ունենում մարզերում ներկայացնում իրենց ծրագրերը:
Քարոզարշավ անցկացնելու լավագույն տարբերակը թերևս ժողովրդի հետ անմիջական շփումն է, հենց դրա շնորհիվ է հնարավոր լինում լսել ժողովրդին հուզող խնդիրները: Մենք բոլորս ականատես եղանք, թե ինչի հանգեցրեց ժողովրդից մեկուսացումը նախորդ իշախանությունների համար: Քանզի ժողովրդին պետք չէ լսել բարձրագոչ հայտարարություններ, քաղաքական բարդ տերմիններ, որոնք ասվում են ուղղակի ասվելու համար: Ժողովուրդը ուզում է լսել իրեն հուզող խնդիրների պատասխանները՝ հենց այս գործելաոճով է շարժվում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախըտրական քարոզարշավը անկցացնելիս: Այն, որ Ծառուկյանը ժողովրդական մարդ է ոչ մեկի համար գաղտնիք չէ, տարիներ շարունակ նա շրջել է ժողովրդի միջով, լսել նրանց, լուծում տվել նրանց խնդիրներին:
Այս քարոզարշավը ևս բացառություն չէ, Ծառուկյանը անմիջական շփման շնորհիվ ծանոթանում է ժողովրդի խնդիրներին, առաջարկում դրանց լուծումները:Իսկ որոշ լրատվական կայքեր այս ամենը փորձում են այլ լույսի տակ ներկայացնել, դե հա հասկանում ենք, որ պատվեր են կատարում, հասկանում ենք, որ իրենց տերերի համար այդքան էլ հաճելի չէ տեսնել, թե ինչ ջերմ ընդունելության է արժանանում Ծառուկյանը բոլոր մարզերում, բայց դե պետք է կարողանան զսպել իրենց: Պետք է հասկական, որ կոնտեքստից կտրված իրենց վերնագրերով, լորդ ու լորդուհի տերմիներով, ի դեպ՝ լորդուհի տերմինը հայերեն բառաֆոնդում կա, լավ կլինի սովորեն, չեն կարող իջեցնել Ծառուկյանի վարկանիշը, իրենցը դրա հաշվին բարձրացնելով: Ծառուկյանը վայելել ու շարունակում է վայելել ժողովրդի սերն ու հարգանքը, իսկ իրենք շարունակում են մնակլ ճ կլասի լրատվականեր, ընդամենը պատվեր կատարողներ:

Загрузка...