Facebook-ի գլոբալ խափանում է տեղի ունեցել

346

Facebook սոցիալական ցանցի աշխատանքում գլոբալ խափանում է տեղի ունեցել, որը հիմնականում դժվարություններ է ստեղծել Արեւմտյան Եվրոպայի օգտատերերի համար։ Այդ մասին են վկայում Downdetector կայքի տվյալները՝ փոխանցում է РБК-ն։

Ըստ կայքի՝ օգտատերերի 43 տոկոսը բողոքել են մուտքի հետ կապված խնդիրներից՝ իրենք անսպասելի էջից դուրս են մղվել, իսկ նորից մտնել որոշ ժամանակ չեն կարողացել։ 37 տոկոսը չի կարողացել ընդհանրապես սոցցանցի կայք մտնել, իսկ 19 տոկոսը խնդիրներ է ունեցել նկարների նեբեռնման հետ։ Բողոքներ կան նաեւ խմբերի անհասանելիության վերաբերյալ։

The Independent-ը գրում է, որ որոշ օգտատերեր կորցրել են իրենց էջի հասանելիությունը։ Էջ մտնելու փորձի ժամանակ իրենց առաջարկվում է փոխել գաղտնաբառը՝ օգտվելով կոդից, որը ուղարկվում է էլեկտրոնային փոստի կամ SMS-հաղորդագրության միջոցով։ Սակայն կոդը նույնպես չի գործում։

Downdetector-ը նշում է, որ ամենաշատ բողոքները ստացվել են Մեծ Բրիտանիայից, ֆրանսիայից, Բելգիայից, Հոլանդիայից եւ Լեհաստանից։ Խնդիրներ են եղել նաեւ Չեխիայում, Բուլղարիայում, Ռումինիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Հունգարիայում, Շվեդիայում եւ Իսպանիայում, ինչպես նաեւ՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքներում, Լիբանանում, Եգիպտոսում, Պաղեստինում։

Загрузка...