Ընտրախախտումների մասին հաղորդումներից մեկով քրգործ է հարուցվել

92

Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների կապակցությամբ ստեղծված ոստիկանության օպերատիվ շտաբը նախընտրական շրջանում հավաքագրել է ընտրական խախտումների հետ կապված 81 հաղորդում, այդ մասին այսօր ԿԸՀ-ում հայտարարեց ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, տեսչական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Սարգսյանը: «81 հաղորդումներից 26-ը կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության հատկանիշներ են պարունակել, իսկ մնացածը եղել են ստուգման ենթակա այլ տեղեկություններ: 26 հաղորդումներից 3-ը, Սարգսյանի փոխանցմամբ, գտնվում են Քննչական կոմիտեի վարույթում, մեկ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Մնացած 23 դեպքերով ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: Ստուգման ենթակա 55 հաղորդումների 18-ը անհիմն լինելու պատճառաբանությամբ թողնվել են անհետևանք, իսկ 37-ով կատարվում են ստուգումներ»,- ասաց նա:

Загрузка...