Եթե ՀՀԿ-ն չտապալեր Ընտրական նոր օրենսգիրքը, կանցներ խորհրդարան

186

Դեռ հոկտեմբերին կառավարության կողմից ներկայացրած Ընտրական նոր օրենսգրքով՝ կուսակցությունները հնարավորություն էին ունենում մտնել խորհրդարան՝ ստանալով ընտրողների ձայների 4 տոկոսը՝ գործող 5-ի փոխարեն։

Փոփոխությունների փաթեթի հուժկու ընդդիմախոս «Հանրապետական» խմբակցությունը, որի պատգամավորները հայտարարում էին, թե այն հապճեպ ներկայացրած նախագիծ է։ Արդյունքում հոկտեմբերի 22-ին նախագիծը չընդունվեց։

ՀՀԿ-ն Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ի ընտրությունների նախնական տվյալներով հավաքել է 4,7% ձայն։ Ստացվում է, եթե նրանք իսկ չտապալեին Ընտրական օրենսգրքի նախագծի ընդունումը, կանցնեին խորհրդարան։

Загрузка...