Քաղաքագիտական թեզ՝ հատուկ քաղաքականապես տհաս Էդմոն Մարուքյանի, Գևորգ Գորգիսյանի և Անի Սամսոնյանի համար

198

Իսկ հիմա ավելի լուրջ։ Արդեն տևական ժամանակ է՝ Լուսավոր Հայաստան կուսակցությունը չի դադարեցնում անհիմն, անիմաստ և հաճախակի զավեշտալի մեղադրանքներով հանդես գալ՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության հասցեին։
Հիմնականում մեղադրանքները բաժանվում են երկու մասի։
1. Եթե չլիներ ԲՀԿ-ն ապա Լուսավոր Հայաստան կուսակցությունը Ազգային Ժողովում կլիներ երկրորդ ուժը։
2. Լուսավոր Հայաստան կուսակցությունը պնդում է, որ բիզնեսը պետք է տարանջատվի քաղաքանությունից և արդեն բացահայտ թիրախավորել է անձամբ՝ Գագիկ Ծառուկյանին։
Եկեք միասին վերլուծենք թեզերը և հասկանաք, թե իրականում ինչ նպատակներ է հետապնդում ԼՀԿ-ն այս խիստ կասկածելի դեմարշի միջոցով։

1. Թեզը թե իբր ԲՀԿ-ն “փակել է” Լուսավոր Հայաստան կուսակցության ճանապարհը դեպի երկրորդ տեղ, ուղղակի անարգանքի և բացահայտ մանիպուլյացիայի դրսևորում է այն մարդկանց հանդեպ, ովքեր քվեարկել են հենց իրենց օգտին (և այդ իսկ պատճառով ԼՀԿ-ին պետք չէր վերնաշապիկը ճղելով պնդել թե՝ իրենք “ամեննալավն են”, այլ պետք էր ընդհամենը վստահություն ներշնչել ժողովրդի մոտ) ։ ԲՀԿ-ին ավելի են վստահում քան ԼՀԿ-ին և դա փաստ է։
Եվ եթե մենք առաջնորդվենք այս սկզբունքով, ապա եթե չլիներ “Իմ Քայլը” դաշինքը ապա ԼՀԿ-ն կլիներ առաջին տեղում։
Համաձայնե՛ք, որ այս թեզը լուրջ դեմքով կարող են շահարկել ոչ առողջ բանականություն ունեցող անձինք կամ քաղաքականությունից շատ հեռու անձնավորություները։
2. Երկրոդ թեզը ավելի զավեշտալի է և վտանգավոր, որովհետև ուղղակի մոլորեցնում է ժողովրդին։
Ծառուկյանը մեծ սեփականատեր է և գործող բիզնեսի հետ կապ չունի ( բազմաթիվ անգամ դա ստուգվել է պետության կողմից)։
Ասեմ ավելին, հենց Ծառուկյանն է “տնտեսական հեղափոխություն” կոնցերտի հեղինակը, որը իր մեջ պարունակում է թեզեր, որոնք միտված են բիզնեսը տարանջատել բոլոր կասկածելի երևութներից։

Այսպիսով այստեղ էլ մենք տեսնում ենք թե ինչպես է փորձ կատարվում շատ կոպիտ կերպով մարդկանց խաբել։
Ինչո՞ւ… կհարցնեք՝ Դուք։
Պատասխանեմ։
ԼՀԿ-ն արեստածին քաղաքական պրոեկտ էր, որի հիմնական հովանավորների աննուները գիտեն Հայաստանում անխտիր բոլորը և այդ իսկ պատճառով ԼՀԿ-ի վախճանը ընդհամենը ժամանակի խնդիր է։
Էդմոն Մարուքյանի համար միակ տարբերակը փրկել իր կուսակցությունը, դա՝ փորձել “անուն ձեռք բերել” հեղինակավոր ուժերի հաշվին։
ԼՀԿ ն սարսափում է Փաշինյանից և այդ իսկ պատճառով որոշել է ԲՀԿ-ի հաշվին փրկվել։
Ահա և պատճառը…ասեմ միայն մի բան՝ այս “կլոունադայի” հովանավորների “բգին կկանգնի” այս փորձը, քանզի ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե ովքեր են իրենց շահերը պաշտպանում, իսկ ովքեր են նախամահացու ցնցումների մեջ։
Եվ ընտրությունների արդյունքները դա բացահայտ ցույց տվեցին։

 

 

Քաղաքագիտական թեզ՝ հատուկ քաղաքականապես տհաս Էդմոն Մարուքյանի, Գևորգ Գորգիսյանի և Անի Սամսոնյանի համարԻսկ հիմա ավելի…

Geplaatst door Gurgen Sargsyan op Zaterdag 15 december 2018

Загрузка...