Հայտնի է տիեզերքի ամենագեղեցիկ աղջկա անունը

155

«Միսս տիեզերք» մրցույթի հաղթողը 24-ամյա ֆիլիպինուհի Կատրիոնա Գրեյն է։ Եզրափակիչը կայացել է Բանգկոկում։

Գրեյը Love Yourself կազմակերպությունում զբաղվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարով, ինչպես նաեւ կամավորական աշխատանքով Young Focus կազմակերպությունում։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Վենեսուելայի ներկայացուցիչ Սթեֆանի Գուտերեսը։

Այս տարի մրցույթին երկու հայուհի էր մասնակցում՝ Հայաստանի ներկայացուցիչ Էլզա Մուրադյանը եւ մոդել Լարիսա Պետրոսյանը, ով ներկայացնում էր Վրաստանը։

Загрузка...