Չհայտարարված այցի ընթացքում Շիրակում ստուգվել են դատարանում ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու համար խցերի պայմանները

152

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու և Մարալիկի նստավայրեր և ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու համար նախատեսված խցերը: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Այցի ընթացքում ստուգվել են նշված վայրում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված միջազգային չափանիշներին:

Մշտադիտարկման արդյունքում վեր են հանվել հարցեր կապված խմելու ջրի հասանելիության, սանհանգույցների առանձնացվածության, խցերի լուսավորության հետ:

Խնդիրները քննարկվել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի հետ: Արձանագրված խնդիրների լուծման նպատակով  համապատասխան գրություն կուղարկվի նաև ՀՀ դատական դեպարտամենտ:

Загрузка...