Գերմանիան դեմ է Եվրոպայում նոր միջուկային հրթիռների տեղակայմանը

238

Գերմանիան կտրականապես դեմ կլինի Եվրոպայում նոր, միջին հեռահարության միջուկային հրթիռների տեղակայմանն առնչվող ցանկացած քայլին, եթե չեղյալ համարվի սառը պատերազմի ժամանակաշրջանի սպառազինությունների վերահսկման մասին պայմանագիրը (ՄՓՀՀՊ պայմանագիր): Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը:

«Եվրոպան ոչ մի դեպքում չպետք վերազինման բանավեճերի թատերաբեմ դառնա», – գերմանական DPA գործակալությունը մեջբերում է նրա խոսքը: Նրա հավաստմամբ՝ նոր միջուկային հրթիռների տեղակայումը Գերմանիայի կողմից լուրջ դիմադրության կարժանանա: «Միջուկային վերազինումը անշուշտ սխալ պատասխան է», – ասել է նա:

ԱՄՆ-ն սպառնում է դուրս գալ ՄՓՀՀՊ պայմանագրից, որն արգելում է Մոսկվային եւ Վաշինգթոնին Եվրոպայում ցամաքային տեղակայման  միջին եւ փոքր հեռահարության  հրթիռներ տեղակայել:

Загрузка...