«Պեշկա» դարձած Սարո Սարոյանը մի քանի գրոշի համար «մարտի դաշտ» է նետվել

215
Հունվարի 14-ին մեկնարկեց ԱԺ յոթերորդ նստաշրջանի առաջին նիստը։ Նիստի օրակարգում բազմաթիվ հարցերի կողքին կա մեկը, որի շուրջ ամենաշատ քննարկումներն են ընթացել, ու դեռ ընթանում են։ Խոսքը ԱԺ երրորդ փոխխոսնակի պաշտոնն է, որը պետք է զբաղեցնի կամ ԲՀԿ-ից Վահե Էֆիաջյանը, կամ ԼՀԿ-ից Մանե Թանդիլյանը։
ԱԺ-ում տիրող ընդանուր մթնոլորտը, ինչպես նաև իշխող՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի տրամադրվածությունը, թույլ է տալիս ենթադրել, որ փոխխոսնակը լինելու է Էֆիաջյանը։ Այս հարցի շուրջ քննարկումներ կազմակերպելու համար, լրատվականները հարթակ են տրամադրում հայտնի ու անհայտ քաղաքագետներին ու վերլուծաբաններին։ Այս բոլորից, սակայն, առանձնացավ Սարո Սարոյանը, ով բացի նրանից, որ հայտնեց ուղղորդված ու սուբեկտիվ կարծիք, նաև, ևս մեկ անգամ ապացուցեց, որ հանրությունը չի կարող վստահել նման շինծու ու կեղծավոր մարդկանց, ովքեր մի քանի գրոշի դիմաց, կարող են փնովել ցանկացածին, գովերգել անարժանին, կամ այն մեկին, ով վճարել է։ Թվացյալ քաղաքագետը, որոշ մարդկանց համար «գաղտնի զենք» էր հանդիսանում, ու պարտության «հոտը» մոտիկից զգալով՝ «պեշկա» հանդիսացող Սարոյանը դուրս եկավ «մարտի դաշտ», արեց մի քանի մերկապարանոց հայտարարություն՝ ու կասկած չկա, որ իր այսօրյա առաքելությունը ավարտված համարելով այս «քաղաքագետը» մի օր էլ աշխատելու է իր ներկայիս «տերերի դեմ»։
Այս պարագայում, նման երկրորդ կարգի քաղաքագետներին տիրաժավորող լրատվականները լավ կանեն մի փոքր մտածեն իրենց հեղինակության մասին, որը նման էժանագին ներկայացումներից հետո, կարող է զգալիորեն տուժել։ Սարո Սարոյանն էլ, նոր ժամանակներին հարմարվելու անհաջող փորձերից հետո, դժվար թե երկար շարունակի իր կարիերան, քանի որ նմանօրինակ անհիմն վերլուծությունները հանրության մոտ հիասթափության ալիք են բարձրացնում։

 

 

 

 

 

 

«Պեշկա» դարձած Սարո Սարոյանը մի քանի գրոշի համար «մարտի դաշտ» է նետվելՀունվարի 14-ին մեկնարկեց ԱԺ յոթերորդ նստաշրջանի…

Geplaatst door Lena Avetisyan op Maandag 14 januari 2019

 

 

 

Загрузка...