Լրատվամիջոցները հայտնել են «Թալիբանի» հիմնադրի որդու սպանության մասին

175

Պակիստանի Պեշեվարայում սպանվել է Մուլլա Յակուբը՝ «Թալիբան» ահաբեկչական խմբավորման հիմնադիր Մուլլա Օմարի որդին: Այս մասին հայտնում է իրանական պետական Irna գործակալությունը՝ վկայակոչելով աֆղանական աղբյուրներին:

Գործակալության տվյալներով՝ Մուլլա Յակուբը առեւանգվել է, իսկ հետո անհայտ զինված անձանց կողմից սպանվել:

Նշվում է, որ «Թալիբանը» դեռ չի մեկնաբանել Մուլլա Յակուբի մահը:

Անցյալ տարվա նոյեմբերին հաղորդվում էր, որ Պակիստանում սպանվել է «Թալիբանի հայրը»:

Загрузка...