Ավելի քան 16 000 դոլար. Մերիլին Մոնրոյի մազափունջն աճուրդի կհանվի

231

20-րդ դարի ամենահմայիչ դերասանուհիներից մեկի՝ Մերիլին Մոնրոյի մահից տասնամյակներ են անցել, սակայն աստղային շիկահերի հետ կապված տարբեր իրեր պարբերաբար աճուրդի են հանվում ու մեծ հետաքրքրություն առաջացնում գնորդների շրջանում, գրում է Luxury Launches-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ շուտով Մոնրոյի մազափունջն աճուրդի է հանվելու աստղերի հուշանվերների վաճառքով զբաղվող Moments in Time աճուրդի տան կողմից և, ըստ մասնագետների, կարող է վաճառվել ավելի քան 16 000 դոլարով:

Հայտնի է, որ դերասանուհու մազափունջն ունի 60 տարվա պատմություն. այն կտրվել է 1959թ. հունիսի 14-ին:

Загрузка...