Խեղկատակության փոխարեն, հանրօգուտ գործով զբաղվեք..

327

Լրատվական հարթակը օր օրի համալրվում է ապատեղեկատվություն պարունակող նյութերով։ Դրա վառ ապացույցը «Ժամանակ» թերթի հունվարի 29-ին հրապարակած հոդվածներից մեկն է, որում խոսվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների որոշակի լարվածության մասին։ Վստահաբար կարելի է արձանագրել, որ ոչ մի գիտակից քաղաքացի լուրջ չի վերաբերվելու տարածված այս «նորությանը», քանի որ այն՝ բազմաթիվ պատճառներ հաշվի առնելով, ոչ մի ընհդանուր եզր չունի իրականության հետ։
«Ժամանակ» թերթն այս ապատեղեկատվության շնորհիվ փորձել է ավելի ընթերցված լինել, գրավել լսարանի ուշադրությունը, և ինչու ոչ արհեստական տարաձայնություններ հրահրել։ Այս քայլն ի սկզբանե ձախողման է ենթակա, քանի որ զուրկ է որևէ հիմքից։
Այս լրատվականին երբեմն պետք է հիշեցնել, որ հանրության գիտակցության վրա բացասական ազդեցություն գործելով հաջողության հասնալն անհնար է, ու արհեստական լարվածություն ստեղծելը ազդում է երկրի ներքաղաքական վիճակի վրա։ Կարելի է արձանագրել, որ նմանատիպ ստահոդ լուրերը ուղղված են երկրի վիճակի ապակայունացմանը, և ուղղված են հանրության մեջ որոշ քաղաքական գործիչների նկատմամբ ատելություն սերմանելուն։
Հորդորում ենք վերոնշյալ լրատվականին, կեղծ ինֆորմացիան, այն էլ այս մակարդակի, հանիրավի չտարածել, դա դուրս է պայքարի ցանկացած ֆորմատից և նման գործողություններից բխող ճղճիմ սպասելիքները, տասնապատիկ անգամ ավելի ցավոտ են թափվելու դրա հեղինակների քթերից:
Խեղկատակության փոխարեն, հանրօգուտ գործով զբաղվեք, որ ապագայում խոսելու տեղ ունենաք…

 

Խեղկատակության փոխարեն, հանրօգուտ գործով զբաղվեք…Լրատվական հարթակը օր օրի համալրվում է ապատեղեկատվություն պարունակող…

Geplaatst door Gevorg Hakobyan op Dinsdag 29 januari 2019

Загрузка...