Աբովյան քաղաքում հնչած կրակոցների գլխավոր պատճառն ու հեղինակները «Շշի Մելոյի» եղբոր որդիններն ու քրոջ որդին են

375

Կրիմինալի ու ամենաթողության մեջ հղպացած երիտասարդների մասնակցությունն Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպին, միանգամայն սպասելի էր, հատկապես, երբ հավաստի տեղեկություններ կան, որ դրա մեջ մեղավորն ու կազմակերպիչը այսպես ասած «շշի Մելոյի» հանցագործ եղբոր և քրոջ որդիներն են: Աբովյանցիները համակարծիք կլինեն այն մտքին, որ այս երիտասարդներըը, չնայած իրենց երիտասարդ տարիքին, արդեն իսկ հասցրել են մի քանի անգամ աչքի ընկնել վատ իմաստով իհարկե, երբ հայտնվել են աղմկալի պատմությունների կիզակետում: Երիտասարդները՝ Հայկն ու Ռոմանը, այն աստիճան են իրենց հատուկ լեքսիկոնով ասած «հաբռգել», որ ոչնչի առաջ կանգ չեն առնում, միայն թե իրենց ուզածը լինի, իրենց ամբիցիաները բավարարվեն և այդ ճանապարհին նրանց դեմ կանգնած ցանկացած «խոչընդոտ», կոպիտ ուժով է վերացվում: Մի խոսքով այս երկու երիտասարդները իսկական պատուհաս են դարձել Աբովյան քաղաքի բնակիչների գլխին: Էլ ծեծկռտուքներ, էլ դանակահարություններ, էլ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնի ուժի գործադրում, իսկ հիմա էլ արդեն մեծ վիճաբանություն, որն ուղղեկցվել է կրակոցներով: Ու հիմա արդարացիորեն պատճառը կա, որպեսզի ներքոնշյալ երիտասարդները, օրենքով սահմանված կարգով պատասխան տան իրենց արածների համար և մեկուսացվեն հասարակությունից, հակառակ պարագայում Աբովյան քաղաքը շարունակելու է տեռորի ենթարկվել, այս լկտի երիտասարդների ձեռքին: Չի կարելի դա թույլ տալ և ոչ մի դեպքում:

 

Աբովյան քաղաքում հնչած կրակոցների գլխավոր պատճառն ու հեղինակները «Շշի Մելոյի» եղբորորդին և քրոջ որդին ենԿրիմինալի ու…

Geplaatst door Armen Hakobyan op Woensdag 30 januari 2019

Загрузка...